Չիլիչը երեք սեթում հաղթել է Չորիչին և դուրս եկել Rogers Cup-ի երրորդ շրջան

14:11 08.08.2018

Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը դուրս է եկել «Masters» կատեգորիայի` Տորոնտոյում ընթացող մրցաշարի երրորդ շրջան:

Չիլիչը երեք սեթում հաղթել է իր հայրենակցին` Բորնա Չորիչին, 6:3, 3:6, 6:1 հաշիվներով:

Խաղը 2 ժամ 2 րոպե է տևել: Չիլիչը թույլ է տվել 4 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինթներն էլ հաջող է իրացրել: 

Չորիչի ակտիվում, ով ATP-ի վարկանիշում 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 8 էյս կա, 4 կրկնակի սխալ և 7 բաց թողած բրեյք:

«Rogers Cup»-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Չիլիչը կմրցի Դիեգո Շվարցման (Արգենտինա)- Սեմ Կերի (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

Ավելի քան 5 մլն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարը կավարտվի օգոստոսի 12-ին:

Share |

Լրահոս