Կլուժի գլխավոր մարզիչ. Ալաշկերտն ուժեղ թիմ է

16:42 08.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում օգոստոսի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալու է «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը:

Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիու Կոնսեյսաուն խաղից առաջ նշել է, որ «Ալաշկերտի» կազմում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն անուններ չի նշել.

«Դիտել եմ մրցակցի վերջին երկու խաղերը:

«Ալաշկերտն» ուժեղ թիմ է: Ես առանձնացրել եմ երկու ֆուտբոլիստի, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը: Հասկանում ենք, որ դիմակայության ելքը որոշվելու է երկու խաղերի արդյունքում, սակայն մենք պետք է կենտրոնանանք վաղվա հանդիպման վրա և լավ արդյունքի հասնենք:

Որակավորման փուլը հաղթահարելը շատ կարևոր է և՛ ինձ համար, և՛ ֆուտբոլիստների, և՛ ղեկավարության: Գուցե մեզ համար առավելություն է, որ պատասխան հանդիպումը տանն ենք անցկացնելու, բայց շատ բան կախված է լինելու Հայաստանում կայանալիք խաղից»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է «fanatik.ro»-ն:

Հավելենք, որ «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը մեկնարկելու է 20:00-ին: Մուտքն ազատ է:

Share |

Լրահոս