Արթուր Եդիգարյան. Ամեն ինչ կանենք հաղթելու համար

19:44 08.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Ալաշկերտ»-«Կլուժ» առաջին հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է տվել երևանյան ակումբի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը.

«Տրամադրությունը բարձր է: Ազգովի պատմություն ենք կերտել: Շատ լավ պատրաստվում ենք ու վաղը դաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար:

Ամեն խաղից հետո վերլուծում ենք, ուսումնասիրում ենք, թե որտեղ ենք թերացել:

Պետք է գոլեր խփենք, որպեսզի վստահությունն ավելի շատանա և բարելավենք մեր գործողությունները հարձակման գծում:

Մրցակիցը լավ թիմ է՝ ամուր: Գիտենք թույլ և ուժեղ կողմերը: Ամեն ինչ կանենք հաղթելու համար:

Ամեն ինչ անում եմ, որպեսզի վերադառնամ հավաքական: Ես միշտ նվիրվում եմ դաշտում, անում եմ ամեն ինչ, որպեսզի օգուտ տամ թիմին: Հավաքականի մարզչին պետք է հարցնեք՝ արդյո՞ք կհրավիրվեմ հավաքական, թե՞ ոչ»,- ասաց Եդիգարյանը:

Share |

Լրահոս