Բակայոկոն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում

22:20 08.08.2018

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Ըստ «Sky Sport Italia»-ի` երկու ակումբներն արդեն համաձայնության են եկել խաղացողի տեղափոխության շուրջ: Հաջորդ մրցաշրջանը Բակայոկոն միլանյան ակումբի կազմում կանցկացնի վարձավճարով, այնուհետև «ռոսոներիները» նրան կարող են գնել 30-35 մլն եվրոյով:

«Չելսիին» առաջիկա օրերին կիրականացնի Կովաչիչի տրանսֆերը, ինչի պատճառով պատրաստ է բաց թողնել 23-ամյա կիսապաշտպանին:

Share |

Լրահոս