Nike-ը եկեղեցին վերածել է բասկետբոլային տաճարի (լուսանկարներ)

18:27 08.08.2018

Չիկագոյի եկեղեցիներից մեկը փակումից հետո վերակառուցվել և վերածվել է բասկետբոլային տաճարի:

1855 թվականին կառուցված եկեղեցին 2011 թվականին այցելուների քիչ քանակի պատճառով փակվել է, իսկ շինությունը գնել է Nike ընկերությունը: Այժմ եկեղեցու տարածքում կա բասկետբոլային խաղահրապարակ, հանդերձարաններ, մարզասրահ և թեմատիկ ուսուցման, սեմինարների համար նախատեսված սրահ:

Եկեղեցուն բասկետբոլային տաճար բնորոշումը տվել է Nike-ը: Շուտով Nike-ը սկսելու է «Just Do It HQ at The Church» ծրագիրը, որի շրջանակում դպրոցական թիմերը փորձառու մարզիչների գլխավորությամբ մարզումներ կանցկացնեն նախկին եկեղեցում, իսկ կիրակի օրերին բասկետբոլային տաճարի մուտքն ազատ կլինի բոլոր ցանկացողների համար:

 

 

Share |

Լրահոս