Սեբալյոս. Ռեալը չի զգա Ռոնալդուի բացակայությունը

20:10 08.08.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը բացասաբար չի ազդի «սերուցքայինների» խաղի վրա.

«Մենք սկսել ենք այլ խաղաոճով հանդես գալ, ավելի շատ ենք վերահսկում գնդակի տեղաշարժը: Նոր խաղաոճը մեզ օգնում է ավելի շատ գոլեր խփել, և առաջին պլան են դուրս Բեյլը, Բենզեման և Ասենսիոն: «Ռեալը» չի զգա Կրիշտիանուի բացակայությունը»,- ասել է Սեբալյոսը:

Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է «Ռոմային»: Մադրիդյան թիմից մեկական գոլ են խփել Մարկո Ասենսիոն և Գարեթ Բեյլը:

Share |

Լրահոս