Ժիրու. Ազարը մասնակցել է մարզումներին, Կուրտուան՝ ոչ

19:21 08.08.2018

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան, ով շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, չի մասնակցել թիմի վերջին մարզումներին.

«Ոչինչ չգիտեմ Տիբոյի տեղափոխության մասին: Ճիշտ է, որ նա չի մասնակցել մարզումներին: Շատ ցավալի կլինի, եթե նրա նման հիանալի դարպասապահը հեռանա թիմից:

Ինչ վերաբերվում է Ազարին՝ նա մարզվում է: Մենք ցանկանում ենք, որ Էդենը մնա «Չելսիում»: Նրա հետ խաղալն իսկապես հրաշալի է:

Ինքս «Չելսիի» հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, որը հնարավոր է մեկ տարով էլ երկարաձգել: Այդ հարցերը կքննարկեմ ակումբի ղեկավարության հետ, իսկ այժմ շտապելու կարիք չկա: Ինձ պարզապես պետք է լավ պատրաստվել մրցաշրջանին և օգնել թիմին»,- Ժիրուի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:

Share |

Լրահոս