Պաշտոնական. Կուրտուան տեղափոխվեց Ռեալ, Կովաչիչը` Չելսի

23:31 08.08.2018

Մադրիդի «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին» պաշտոնական հայտարարություն են տարածել Տիբո Կուրտուայի և Մատեո Կովաչիչի տրանսֆերների վերաբերյալ:

Լոնդոնյան ակումբի դարպասապահը կարիերան կշարունակի «Ռեալում»` իր նոր ակումբի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստը օգոստոսի 9-ին բուժզննում կանցնի ու կկայանա նաև շնորհանդեսը:

Մադրիդցիների կիսապաշտպան Մատեո Կովաչիչն էլ վարձակալության հիմունքներով հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Չելսիում»: Խորվաթ խաղացողի տեղափոխության մասին այլ մանրամասներ չեն նշվում:

Share |

Լրահոս