Մաքքաբիի ֆուտբոլիստ. Հույս ունենք, որ պատասխան խաղում մեր մարզադաշտը լեփ-լեցուն կլինի

00:11 08.08.2018

Թել Ավիվի «Մաքքաբիի» կիսապաշտպան Դան Գլազերը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ հանդիպման (0:0) վերաբերյալ իր հակիրճ մեկնաբանությունն է տվել․

«Այս խաղադաշտում խաղալը հեշտ չէր։ «Փյունիկն» ուժեղ մրցակից էր, որը հիմնականում երկար փոխանցումներով էր խաղում։ Հույս ունեմ՝ պատասխան խաղի ժամանակ երկրպագուները կլցնեն «Նեթանիա» մարզադաշտը, իսկ մենք կկարողանանք լավ կատարել մեր աշխատանքն ու անհրաժեշտ արդյունքի հասնել»,- Գլազերի խոսքը մեջբերել է «Մաքքաբիի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ «Մաքքաբի Թել Ավիվ» - «Փյունիկ» պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 16-ին։

Share |

Լրահոս