Կոնատե. Ֆուտբոլում անհնար ոչինչ կա

00:23 08.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Մաքքաբի» առաջին խաղից հետո (0:0) իր մեկնաբանությունն է տվել երևանյան ակումբի հարձակվող Մոհամեդ Կոնատեն.

«Կարծում եմ, որ լավ խաղ էր: Որակյալ խաղ ցույց տվեցինք, ափսոս, որ չկարողացանք գոլ խփել: Ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի պատասխան խաղում հաղթենք: Ըստ իս` դա հնարավոր է:

Իհարկե, ուրախ ենք այս արդյունքի համար, սակայն պետք է աշխատենք, որպեսզի մյուս խաղում դառնանք գոլի հեղինակ ու հաղթենք: Ֆուտբոլում անհնար ոչինչ չկա: Ապացույցն էլ այն է, որ Ռուսաստանը հաղթեց Իսպանիային, եթե շատ աշխատես, ապա կհասնես ցանկալի արդյունքի»,- ասել է Կոնատեն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 16-ին:

Share |

Լրահոս