Կովաչ. Խոսել եմ Լևանդովսկու հետ և որոշել ենք նրա ապագան

17:41 08.08.2018

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հայտարարել է, որ ակումբը բաց չի թողնի թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն.

«Ես զրույց եմ ունեցել Ռոբերտի հետ նախորդ շաբաթ: Նա գիտի, թե ինչ ծրագրեր ունեմ իր հետ կապված: Այստեղ բոլորը գիտեն նրա ունակությունների մասին: Լևանդովսկին աշխարհի երեք լավագույն հարձակվողներից մեկն է:

Անկասկած, մենք նրան բաց չենք թողնի: Ես նրան ասել եմ դրա մասին ու ֆուտոլիստն ընդունել է այս փաստը: Բոլորս ուրախ ենք նրա որոշման համար»,- Կովաչի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Հիշեցնենք, որ լեհ խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը:

Share |

Լրահոս