Marca. Ռեալը Ռոնալդուի հրաժեշտի հանդիպում կկազմակերպի

23:03 08.08.2018

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հրաժեշտի հանդիպում կազմակերպել թիմի արդեն նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

«Ռեալում» մտադիր են հանդիպումն անցկացնել 2019 թվականին և մրցակիցը լինի պորտուգալացու ներկայիս ակումբը` «Յուվենտուսը»: Դիտարկվում է հանդիպումը կազմակերպել «Բեռնաբեուի» Գավաթի խաղարկության շրջանակում:

Ռոնալդուն 9 տարի է անցկացրել «սերուցքայիների» կազմում` դառնալով Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, երկուական անգամ էլ հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու Իսպանիայի Գավաթում:

Share |

Լրահոս