Վարուժան Սուքիասյան. Տղաները դուրս կգան դաշտ ձեզ բավարարելու համար

19:42 08.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 9-ին: 

Այսօր նախախաղային մամուլի ասուլիս է տվել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը.

«Նոր ենք սկսել մրցաշրջանը: 4 խաղում մեկ գոլ ենք խփել, բայց պետք է ասել, որ երկու խաղում էլ գոլ բաց չենք թողել:

Կազմի 99 տոկոսը պատրաստ է խաղին: Փոփոխությունները վաղը կտեսնեք: Բոլորդ էլ գիտեք, թե ինչպիսի թիմ է «Կլուժը»: Ուժեղ, լավ պատրաստված թիմ է: Տեսնենք, թե ոնց կստացվի: Տղաները դուրս կգան դաշտ ձեզ բավարարելու համար:

Խնդրել ենք ՀՖՖ-ին, որ առաջնության հաջորդ խաղը հետաձգի: Իրոք, պատմություն ենք կերտում և թե մեզ, թե «Փյունիկին» պետք է ընդառաջել:

Լևոն Հայրապետյանը դեռ պատրաստ չէ ֆիզիկապես: Դաշյանն արդեն ապաքինվել է վնասվածքից, իսկ ահա Մանուչարյանը վաղը կստանա խաղաժամանակ:

Ակումբի նախագահը նշել է, որ հավաքականի մեկ խաղացող կհամալրի թիմը: Ես այդքան էլ տեղյակ չեմ, թե ում մասին է խոսքը: Մի քանի համալրումների ենք սպասում»,-ասաց Սուքիասյանը:

Share |

Լրահոս