Կլուժի հարձակվող. Մենք ֆավորիտ ենք Ալաշկերտի հետ խաղում

17:20 08.08.2018

«Կլուժի» հարձակվող Ջորջե Ցուկուդեանը կարծում է, որ իր թիմը ֆավորիտ է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Ալաշկերտի» հետ առաջիկա խաղում.

«Մենք ֆավորիտ ենք և պետք է արդարացնենք սպասելիքները: Մեզ համար առավելություն է այն, որ պատասխան հանդիպումն ենք տանն անցկացնելու: Հիանալի կլինի, եթե դուրս գանք խմբային փուլ:

Լավ կազմ ունենք և ամեն ինչ մեզանից է կախված: Միայն ֆավորիտի կարգավիճակը չի կարող օգնել մեզ, այնպես որ՝ պետք է լավ խաղ ցուցադրենք»,- Ցուկուդեանի խոսքը մեջբերված է ռումինական մամուլից:

«Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 20:00-ին է: Մուտքն ազատ է:

Share |

Լրահոս