Ալաշկերտի երկու ֆուտբոլիստ` Հայաստանի Մ21 հավաքականում

14:06 09.08.2018

Օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, իսկ օգոստոսի 13-ին կմեկնի Մոլդովա, որտեղ օգոստոսի 15-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի Մ21 հավաքականի հետ:

Առաջիկա հավաքին Արմեն Գյուլբուդաղյանցը Մ21 հավաքական է հրավիրել 2 ալաշկերտցիների` դարպասապահ Հենրի Ավագյանին և հարձակվող Ռազմիկ Հակոբյանին:

Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` «Ալաշկերտն» այսօր Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ: 

Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է:

Share |

Լրահոս