Չելսին հաստատել է Արիսաբալագայի տեղափոխությունը` նրա հետ 7 տարվա պայմանագիր կնքելով

10:21 09.08.2018

Իսպանական «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարիերան կշարունակի «Չելսիում»:

23-ամյա իսպանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 7 տարվա պայմանագիր է կնքել, հայտնում է անգլիական թիմի մամուլի քարտուղարությունը:

«Սա շատ կարևոր է ինձ, կարիերայիս և իմ անձնական կյանքի համար: Շատ բան է ինձ գրավել «Չելսի» տեղափոխության հարցում` նախկինում ակումբի կողմից նվաճված տիտղոսները, ներկայիս ֆուտբոլիստները, թիմի քաղաքը, անգլիական Պրեմիեր-լիգան:

Շատ ուրախ եմ, որ «Չելսիում» որոշել են հույսեր կապել ինձ հետ»,- ասել է Կեպան:

Նշենք` Կեպա Արիսաբալագան պաշտոնապես դարձել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը: Օգոստոսի 8-ին Բիլբաոյի «Աթլետիկի» մամուլի քարտուղարությունը հայտնել էր, որ ֆուտբոլիստը գնել է սեփական պայմանագիրը` վճարելով 80 մլն եվրո կազմող հրաժարագինը:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ալիսոն Բեկերին, որի համար «Լիվերպուլը» 75 մլն եվրո է վճարել «Ռոմային»:

Հիշեցնենք` օգոստոսի 8-ին «Ռեալը» հայտարարել է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի տեղափոխության մասին:

Share |

Լրահոս