Բանանցի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է երիտասարդական հավաքական

12:32 09.08.2018

«Բանանցի» ֆուտբլիստներ Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Մելքոնյանն ու Էրիկ Պետրոսյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Նշենք` 19-ամյա Կարեն Մելքոնյանն առաջին անգամ կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին:

Մինչ 21 հավաքականը օգոստոսի 12-ից 13-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք , իսկ օգոստոսի 13-ից 16-ը կլինի Մոլդովայում:

Օգոստոսի 15-ին նախատեսված է ընկերական հանդիպում Մոլդովայի և Հայաստանի երիտասարդական հավաքականների միջև:

 

Share |

Լրահոս