Կուրտուան Ռեալ տեղափոխության մասին. Ցանկանում եմ մոտ լինել երեխաներիս

11:46 09.08.2018

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան դիմել է երկրպագուներին այն բանից հետո, ինչ հայտարարվել է իր` անգլիական ակումբից Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին.

«Ողջույն, «Չելսիի» ընտանիք: Ի սրտե, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այս 4 ֆանտաստիկ տարիների համար: «Չելսին» միշտ կլինի իմ սրտում: Ես ընդամենը 19 տարեկան էի, երբ ակումբը հավատաց իմ ունակություններին:

Շատ երջանիկ էի, որ դարձա աշխարհի ամենամեծ ընտանիքներից մեկի մասնիկը:

Կարողացա իրականացնել մանկական երազանքներիցս մեկը, այն էլ` խաղալ անգլիական Պրեմիեր-լիգայում: Հպարտ եմ, որ մենք կարողացանք Պրեմիեր-լիգայի երկու չեմպիոնական տիտղոս նվաճել, լիգայի Գավաթն ու Անգլիայի Գավաթը: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին և տեխնիկական անձնակազմին վերջին 4 տարվա համար, որոնց հետ ես կիսել եմ այս հաջողություններն ու զարմանալի պահերն ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Եվ վերջինն ու ոչ պակաս կարևորը. ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իրենց աջակցության համար այս երկար տարիների ընթացքում: Հույս ունեմ` դուք հասկանում եք, որ այսպիսի որոշման պատճառը հիմնականում երեխաներիս մոտ լինելու ցանկությունն է:

Ձեզ ամենալավն եմ ցանկանում ապագայում: Ինձ համար պատիվ էր լինել «Չելսիի» մի մասնիկը»,- գրել է Կուրտուան ֆեյսբուքի իր էջում, բայց ավելի ուշ հեռացրել գրառումը:

Share |

Լրահոս