Կուրտուան 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալի հետ (տեսանյութ)

15:47 09.08.2018

Դարպասապահ Տիբո Կուրտուան պաշտոնապես դարձել է «Ռեալի» ֆուտբոլիստ:

26-ամյա բելգիացին այսօր բուժզնում է անցել «Ռեալում», ինչից հետո պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Հիշեցնենք` «Ռեալը» «Չելսիին» մոտ 40 մլն եվրո կվճարի:

Կուրտուան «Չելսի» էր տեղափոխվել «Գենկից» 2011 թվականին, բայց երեք տարի վարձակալության հիմունքներով հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում, իսկ անգլիական թիմի կազմում իր նորամուտը նշել է միայն 2014/15 մրցաշրջանում:

Կուրտուան «Չելսիի» հետ 4 տիտղոս է նվաճել` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ էլ Անգլիայի գավաթակիր և անգլիական լիգայի գավաթակիր:

 

Share |

Լրահոս