Ռեալը կարող է ձեռք բերել Էրիքսենին, եթե Մոդրիչը հեռանա

12:24 09.08.2018

Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին, հայտնում է «Daily Mirror»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 26-ամյա դանիացի ֆուտբոլիստը կդառնա  մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հեռանա «Ռեալից»:

«Ռեալը» նաև հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի և «Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի ծառայություններով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոդրիչը հայտարարել է մադրիդյան թիմից հեռանալու և մեկ այլ ակումբ տեղափոխվելու ցանկության մասին:

Խորվաթ կիսապաշտպանը կարող է դառնալ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ:

Նախորդ մրցաշրջանում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայի 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս