Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է պայմանագիր կնքել Գոդինի հետ

15:32 09.08.2018

«Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

ՄՅՈւ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել մադրիդյան ակումբի հետ և քննարկում են 32-ամյա ուրուգվայցու հնարավոր տրանսֆերը, հայտնում է «Sky Sports»-ը:

Ժոզե Մոուրինյուն շատ է ցանկանում ձեռք բերել կենտրոնական պաշտպանի տրանսֆերային պատուհանի վերջին օրը, իսկ Գոդինը համապատասխանում է իր պահանջներին:

Նշենք` Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը 2010 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»:

Share |

Լրահոս