Աթլետիկոն հրաժարվել է Գոդինին վաճառել ՄՅՈւ-ին

16:16 09.08.2018

«Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինն, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Sky Sports»-ի տեղեկություններով, ՄՅՈւ-ի ներկայացուցիչներն այսօր կապ են հաստատել մադրիդյան ակումբի հետ, բայց անմիջապես մերժում են ստացել 32-ամյա ուրուգվայցու տրանսֆերի շուրջ:

«Աթլետիկոն» և Գոդինը քննարկում են պայմանագրի երկարաձգման պայմաններն, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը չի վաճառվում:

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը 2010 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»:

Share |

Լրահոս