Հարոյանը մասնակցել է Ուրալի երիտասարդական թիմի խաղին

15:14 09.08.2018

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 3-րդ տուրում «Ուրալի» թիմը սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմին:

Խաղը բավականին արդյունավետ և գոլառատ է ստացվել ու ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով:

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով մեկնարկային րոպեներից է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 64-րդ րոպեին:

3 տուրից հետո «Ուրալի» երիտասարդական թիմը մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս