Կովաչիչ. Շատ երջանիկ եմ, որ հայտնվել եմ Չելսիում

16:01 09.08.2018

Մաթեո Կովաչիչը, ով վարձակալական հիմունքներով համալրել է «Չելսիի» կազմը, մեկնաբանել է իր տեղափոխությունը:

«Ես շատ հուզված ու երջանիկ եմ, որ հայտնվել եմ «Չելսիում»: Հիանալի զգացողություններ ունեմ:

Կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել թիմի համար: Ինձ համար սա նոր առաջնություն է, սկսելը միշտ դժվար է, բայց ես վստահ եմ, որ մարզիչս ու թիմակիցներս կօգնեն ինձ:

Սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է Կովաչիչը «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Նախքան Մադրիդ տեղափոխվելը խորվաթ ֆուտբոլիստը հանդես է եկել Զագրեբի «Դինամոյի» և Միլանի «Ինտերի» կազմում: Ավարտված մրցաշրջանում Կովաչիչը «Ռեալի» կազմում 35 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս