Լուկաս Պերեսն Արսենալից տեղափոխվել է Վեսթ Հեմ

16:44 09.08.2018

29-ամյա հարձակվող Լուկաս Պերեսն «Արսենալից» տեղափոխվել է «Վեսթ Հեմ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Իսպանացին լոնդոնյան ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:

«Շատ ուրախ եմ այս տեղափոխության առթիվ: «Վեսթ Հեմն» ինձ ԱՊԼ-ում մնալու շանս տվեց: Երջանիկ եմ, որ կարող եմ հաջողությունների հասնել այս թիմի հետ:

«Վեսթ Հեմը» հիանալի երկրպագուներ ունի, ակումբը լավ ֆուտբոլ է խաղում հիանալի ստադիոնում: Ցանկանում եմ ցույց տալ, թե ինչի եմ ունակ»,- ասել է Պերեսը:

Հիշեցնենք` իսպանացին «Արսենալ» էր տեղափոխվել «Դեպորտիվոյից» 2016 թվականին, և այդ ժամանակից ի վեր ԱՊԼ-ի ընդամենը 11 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի հեղինակ:

Պերեսն արդեն դարձել է «Վեսթ Հեմի» 10-րդ նորեկը: Լոնդոնյան ակումբն ամռանը գլխավորել է Մանուել Պելեգրինին:

Share |

Լրահոս