Լոկոմոտիվը հայտարարել է Սմոլովի տեղափոխության մասին

13:50 09.08.2018

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում», հայտնում է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Հպարտ եմ միանալ այնպիսի ակումբի, ինչպիսին «Լոկոմոտիվն է»: Ուրախ եմ լինել այստեղ:

Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ դաշտ դուրս գալու «Լոկոմոտիվի» կազմում»,- ասել է ֆուտբոլիստը:

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց ավելի վաղ հաղորդում էր, որ «Լոկոմոտիվը» կարող է Սմոլովի համար 10-ից 15 մլն եվրո վճարել:

«Կրասնոդարի» կազմում 28-ամյա ֆուտբոլիստն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել:

Share |

Լրահոս