Սպարտակը ՉԼ-ում պարտվել է ՊԱՕԿ-ին` խաղի ընթացքում առաջ լինելով 2:0 հաշվով

11:04 09.08.2018

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում հունական ՊԱՕԿ-ը սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Սպարտակին»:

Հանդիպումը կայացել է «Տումբա» ստադիոնում (Սալոնիկի) և ավարտվել է տանտերերի` 3:2 հաշվով կամային հաղթանակով:

Խաղի արդեն 17-րդ րոպեին ռուսական թիմի ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ են եղել` 2:

0, բայց մինչև ընդմիջում 3 գոլ են ընդունել սեփական դարպասը:

«Սպարտակի» կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկել կիսապաշտպաններ Իվելին Պոպովն ու Կվինսի Պրոմեսը, իսկ հունական ակումբի կազմում` Դիմիտրիս Լիմնիոսը, Դիմիտրոս Պելկասն ու Ալեքսանդար Պրիյովիչը, ով անվրեպ է իրացրել 11-մետրանոցը:

Հատկանշական է, որ խաղի 71-րդ րոպեին Պրոմեսը վրիպել է 11-մետրանոցից:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 14-ին Մոսկվայի «Открытие Арена» մարզադաշտում:

Share |

Լրահոս