Նադալն ու Զվերևը հաղթանակով են մեկնարկել Տորոնտոյի Masters մրցաշարում

12:00 09.08.2018

Իսպանացի Ռաֆայել Նադալը Տորոնտոյում ընթացող «Masters 1000» մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է ֆրանսիացի Բենուա Պերին:

Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե և ավարտվել է ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող 32-ամյա թենիսիստի` 6:2, 6:3 հաշիվներով հաղթանակով:

Նադալը մեկ կրկնակի սխալ է թույլ տվել և 8 բրեյթ-փոինթներից հաջող է իրացրել 6-ը:

Պերի ակտվում 4 էյս կա և 2 կրկնակի սխալ:

Աշխարհի առաջին ռակետի հաջորդ մրցակիցը կլինի շվեյցարացի Սթեն Վավրինկան, ով երկրորդ շրջանում կամային հաղթանակ է տարել Հունգարիայի ներկայացնող Մարտոն Ֆուչովիչի նկատմամբ 1:6, 7:6 (7:2), 7:6 (12:10) հաշիվներով:

Գերմանացի Ալեքսանդր Զվերևը ևս հաղթանակով է մեկնարկել մրցաշարում` 6:4, 6:4 հաշիվներով առավելության հասնելով ամերիկացի Բրեդլի Կլանի նկատմամբ:

Երկրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի կա՛մ ռուս Դանիլ Մեդվեդևը, կա՛մ` կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը:

Share |

Լրահոս