Արսենալը պատրաստ է Անգլիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը խելահեղ գործարք կատարել

18:39 09.08.2018

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: 

El Confidencial-ը հայտնում է, որ «զինագործները» ցանկանում են 100 մլն եվրո ծախսել ֆրանսիացու տրանսֆերի համար: Նշվում է, որ գործարքի իրականացումը կախված է անձամբ խաղացողից: «Կապտանռնագույնները» պատրաստ են բաց թողնել երիտասարդ ֆուտբոլիստին:

Լոնդոնյան ակումբը պետք է տեղափոխության գործընթացն արագացնի, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է հինգշաբթի` Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

Share |

Լրահոս