Բակարի Սանյան տեղափոխվել է MLS-ը ներկայացնող Մոնրեալ Իմփեքթ

10:41 09.08.2018

«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան նախկին պաշտպան Բակարի Սանյան կարիերան կշարունակի Կանադայում:

Ֆրանսիայի հավաքականի 35-ամյա նախկին ֆուտբոլիստը դարձել է MLS-ը ներկայացնող «Մոնրեալ Իմփեքթ» ակումբի խաղացող:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆրանսիացի պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Պայմանագրում նաև կետ կա, որը թույլ կտա այն երկարաձգել մինչև 2019 մրցաշրջանը: Սանյան կանադական ակումբին է միացել բուժզննում անցնելուց հետո:

Հիշեցնենք` ֆրանսիացու վերջին ակումբն իտալական «Բենևենտոն» էր, իսկ MLS նա տեղափոխվել է ազատ խաղացողի կարգավիճակով:

Սանյան տարբեր տարիներին հանդես է եկել անգլիական «Արսենալ» և «Մանչեսթեր Սիթի» ակումբներում, ինչպես նաև ֆրանսիական «Օսերում»: Նրա ակտիվում 65 հանդիպում կա Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Այս պահին կանադական ակումբն MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում և լիգայի փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորություն ունի:

Share |

Լրահոս