Կլուժի գլխավոր մարզիչ. Ալաշկերտը լավ տպավորություն թողեց

22:10 09.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Ալաշկերտ»-«Կլուժ» առաջին խաղից հետո (0:2) մամուլի ասուլիս է տվել հյուրերի գլխավոր մարզիչ Տոնի Կոնսենսաուն.

«Արագ գոլն առավելություն տվեց մեզ: Գիտեինք, որ ուժեղ թիմ է «Ալաշկերտը» և արագ գոլը հնարավորություն տվեց ավելի լավ մտնել խաղի մեջ:

Գոլային պահեր ունեինք թե մենք, թե մրցակիցը:

«Ալաշկերտը» լավ տպավորություն թողեց, լավ էր խաղում հարձակման գծում, դաշտի կենտրոնում էլ հաճախ ստանում էր առավելություն: Իմ սաները կարողացան կատարել իրենց առջև դրված առաջադրանքը և խաղն ավարտել ցանկալի արդյունքով:

Արատգնա խաղի համար լավ հաշիվ է, սակայն հաջորդ խաղին առավել լրջությամբ ենք պատրաստվելու»,- ասաց մարզիչը:

Share |

Լրահոս