Կուրտուա. Պարտավորեցնող է աշխարհի լավագույն ակումբ տեղափոխվելը

17:26 09.08.2018

Մադրիդի «Ռեալի» նորեկ Տիբո Կուրտուան խոսել է «արքայական» ակումբ տեղափոխվելու մասին.

«Աշխարհի լավագույն ակումբ տեղափոխվելը պարտավորեցնող է և մեծ հպարտություն: Այսօր ես կատարել եմ իմ երազանքը: Նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ այս պահին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալին» գործած ջանքերի համար, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այնպես արեցին, որ ես այսօր հայտնվեմ այստեղ»,- բելգիացու խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կուրտուան 6 տարվա պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ:

Share |

Լրահոս