Կոուտինյուն նոր խաղային համար ունի Բարսելոնայում

17:17 09.08.2018

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն նոր խաղային համար ունի:

Բրազիլացին նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս 14 համարի խաղաշապիկով: Այս մրցաշրջանից նա կկրի 7 համարի խաղաշապիկը:

Նախկինում 7 համարի ներքո հանդես են եկել Լուիշ Ֆիգուն, (1995–2000), Ալֆոնսո Պերեսը (2000–2001), Խավիեր Սավիոլան (2001–2004), Հենրիկ Լարսոնը (2004–2006), Էյդուր Գուդյոնսենը (2006–2010), Դավիդ Վիլյան (2010–2013), Պեդրոն (2013–2015) Արդա Թուրանը (2015–2018)

Share |

Լրահոս