Culture PSG. Ուոթֆորդը 60 մլն եվրո է առաջարկել Գուեդեշի տրանսֆերի համար

00:28 09.08.2018

Անգլիական «Ուոթֆորդը» պատրաստ է ահռելի գումար ծախսել ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Գուեդեշի տրանսֆերի համար:

Ինչպես հայտնում է «Culture PSG»-ն, անգլիական ակումբը 21-ամյա խաղացողի համար առաջարկել է 60 մլն եվրո: Փարիզյան ակումբի խաղացողը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Վալենսիայում»: Չղջիկները ցանկանում էին գնել հարձակվողի տրանսֆերն ամբողջությամբ, սակայն պատրաստ չեն այդքան շատ գումար վճարել:

Հաղորդվում է, որ «Ուոթֆորդը» կարող է չհասցնել իրականացնել տրանսֆերը, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9-ին;

Share |

Լրահոս