Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

12:02 10.08.2018

Գլազգոյում ընթանում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը:

Ջրացատկի 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում տպավորիչ ելույթ է ունեցել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը: Հայ մարզիկները վաստակել են 396.84 միավոր և դարձել են բրոնզե մեդալակիրներ: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բոնդար-Վիկտոր Մինիբաև զույգը (423,12), իսկ արծաթե մեդալակիր է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մեթյու Դիքսոն-Նոա Ուիլյամս զույգը (399,90):

Նշենք, որ Հարությունյան-Սարգսյան զույգի մեդալն անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջինն է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություններում:

Share |

Լրահոս