Էմերի. Ցանկանում եմ` Արսենալի ֆուտբոլիստները թիմային մտածողություն ունենան

11:53 10.08.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է, որ իր ֆուտբոլիստների համար առաջնային լինի թիմային մտածողությունը.

«Մեր խաղաոճը ենթադրում է, որ ժամանակի մեծ մասը մենք պետք է լինենք գնդակով: Փորձելու ենք առջևի գծում ագրեսիվ խաղ ցուցադրել: Պաշտպանությունից հարձակում անցումը պետք է արագ լինի, սակայն այս ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է կատարենք:

Ցանկությունների մասին ավելի հեշտ է խոսել, քան խաղադաշտում դրանք կյանքի կոչել, սակայն արդեն հիմա ես առաջընթաց եմ նկատում ֆուտբոլիստների մոտ:

«Արսենալին» ընդամենը երկու բան է անհրաժեշտ` բարձրակարգ ֆուտբոլիստներ և կազմակերպվածություն: Մենք կարող ենք ավելի ուժեղ դառնալ և հաղթել, բայց կրկնում եմ` անհրաժեշտ է կազմակերպվածություն: Ես ցանկանում եմ, որ ֆուտբոլիստներս թիմային մտածողություն ունենան:

Երբ գրոհում ենք, մեր դարպասապահը պետք է հասկանա, որ ամեն ինչ նրանից է սկսվում: Երբ պաշտպանվում ենք, պաշտպանները պետք է հասկանան, որ կարող են օգնել դարպասապահին: Ինձ համար թիմային մտածողությունը շատ կարևոր է»,- Էմերիի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի շրջանակում «Արսենալն» օգոստոսի 12-ին խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Share |

Լրահոս