Յարնի. Չեմ հավատում, որ Մոդրիչը կհեռանա Ռեալից

14:17 10.08.2018

Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբերտ Յարնին իր մեկնաբանությունն է տվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի` «Ինտեր» հավանական տեղափոխության և Մատեո Կովաչիչի` «Չելսի» տեղափոխության մասին.

«Մենք գիտենք, թե ինչպիսին է տրանսֆերային շուկան: Ես չեմ հավատում, որ Մոդրիչը կհեռանա: Գիտեմ, որ նա սիրում է Մադրիդը, իսկ ակումբը չի կարողանա նրան փոխարինել գտնել:

«Ռեալն» արդեն մեկ բան իրեն թույլ է տվել` Կովաչիչը տեղափոխվել է «Չելսի»: Մատեոն տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով դեռ առաջընթացի տեղ ունի: Նա կարող է երկար տարիների համար կարևոր ֆուտբոլիստ լինել, բայց դրա համար մշտական խաղաժամանակ է հարկավոր: «Ռեալում» նա այդ խաղաժամանակը չի ստանա, քանի դեռ այնտեղ է Մոդրիչը»,- Յարնիի խոսքը մեջբերված է «Sportskeeda»-ից:

Share |

Լրահոս

Loading...