Կովաչիչ. Մոդրիչը տխրել է, որ հեռացել եմ Մադրիդից

21:40 10.08.2018

Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ով 2018-19թթ. մրցաշրջանը վարձավճարով անցկացնելու է «Չելսիում», խոսել է «Ռեալից» լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին.

«Շատ ուրախ եմ «Չելսիին» միանալու համար: Կփորձեմ իմ լավագույն խաղը ցուցադրել այստեղ: «Չելսին» մեծագույն ակումբ է, իսկ Լոնդոնը` հիանալի քաղաք: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ակումբի ղեկավարությանն ինձ կատարած առաջարկի համար:

Լուկա Մոդրիչի հետ խոսե՞լ եմ Լոնդոնի և Պրեմիեր լիգայի մասին: Այո, ես միշտ խորհրդակցում եմ Լուկայի հետ: Նա ուրախ է ինձ համար, բայց տխրել է, որ հեռացել եմ Մադրիդից, քանի որ մենք մոտ ընկերներ ենք: Նա ասել է, որ Պրեմիեր լիգային հարմարվելը բարդ կլինի, բայց սա հիանալի առաջնություն է, որտեղ բոլոր խաղերին լեփ-լեցուն մարզադաշտեր են լինում:

Մադրիդում չէի հասցրել շատ մարզումների մասնակցել, բայց հիմա ամեն ինչ կանեմ հնարավորինս արագ մարզավիճակ ձեռք բերելու համար»,- Կովաչիչի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս

Loading...