Մոուրինյու. Սուտ է, թե ֆուտբոլիստներիս հետ վատ հարաբերություններ ունեմ

10:55 10.08.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ գոհ է իր թիմի կազմից և ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ ունի.

«Գոհ եմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներից: Փաստն այն է, որ ինձ դուր է գալիս նրանց հետ աշխատանքը: Մարդիկ կարող են անընդհատ կրկնել, թե ես վատ հարաբերություններ ունեմ ֆուտբոլիստներիս հետ, սակայն դա սուտ է:

Սուտը մնում է սուտ, եթե անգամ այն հազար անգամ եք կրկնում: Ինձ դուր են գալիս իմ ֆուտբոլիստները և ակումբը:

Նախորդ մրցաշրջանում մեր ելույթներից հաճույք եմ ստացել: Մենք լավ պայքարեցինք և արդյունքում վերջին 5 տարվա կտրվածքով ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրինք:

Նոր մրցաշրջանի ֆավորիտների մասին խոսելն անիմաստ է: Միայն դեկտեմբերին կկարողանանք ասել, թե ովքեր են հավակնում չեմպիոնությանը: Հիմա եկեք չշտապենք և պարզապես ֆուտբոլ խաղանք»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:

Share |

Լրահոս