Տալալաև. Գուցե Ալեքսանդր Կարապետյանն ուժեղացնի Փյունիկի կազմը

13:14 10.08.2018

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ հետևել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի` «Ուֆա»-«Պրոգրես Նիդերկորն» հանդիպմանը հյուրերի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գործողություններին.

«Ես հետաքրքրված եմ «Ուֆա»-«Պրոգրես» խաղով: Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի կազմում խաղում է Ալեքսանդր Կարապետյանը, ով Հայաստանի քաղաքացիություն ունի:

Դժվար է գտնել նման հասակով հայ ֆուտբոլիստի... Գուցե ուժեղացնի «Փյունիկի» կազմը, եթե ցանկանա»,- ասել է Տալալաևը:

Հավելենք, որ «Ուֆան» 2:1 հաշվով հաղթել է «Պրոգրեսին», իսկ Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Share |

Լրահոս