Մոնրեալ. Շարապովան դուրս է մնացել պայքարից

12:19 10.08.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Մոնրեալի մրցաշարի երրորդ շրջանում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Կառոլին Գարսիային: Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով:

1 ժամ 29 րոպե տևած խաղի ընթացքում Շարապովան 8 կրկնակի սխալ է թույլ տվել և իրացրել է ընդամենը 1 բրեյք-փոյնթ: Ֆրանսուհու ակտիվում գրանցվել է 1 էյս, 5 բրեյք, 1 կրկնակի սխալ:

Կառոլին Գարսիան այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է առավելության հասնում Շարապովայի նկատմամբ: Մինչ այդ ռուս թենիսիստուհին 4 անգամ հաղթել էր Գարսիային:

Հավելենք, որ քառորդ եզրափակչում Կառոլին Գարսիան խաղալու է աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպի հետ, ով 6:2, 6:2 հաշվով հաղթել է Վինուս Ուիլյամսին:

Share |

Լրահոս