Կուրտուա. Ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել

13:10 10.08.2018

Մադրիդի «Ռեալի» նորեկ Տիբո Կուրտուան հայտարարել է` ոչ ոք իրեն չի երաշխավորել, որ լինելու է թիմի առաջին դարպասապահը.

«Ի՞նչ կարող եմ անել ես, որ չի կարողանում անել Կեյլոր Նավասը: Բարդ հարց է: Նա հիանալի դարպասապահ է, ով լավ ռեակցիա ունի: Ես այն մարդը չեմ, ով պետք է խոսի Կեյլորի որակների մասին:

Ոչ մի թիմում ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել:

Ես «Ռեալ» եմ եկել տքնաջան աշխատելու համար, իսկ թե ով կլինի մեկնարկային կազմում` կորոշի մարզիչը»,- բելգիացի դարպասապահի խոսքը մեջբերել է «AS»-ը:

Հավելենք, որ երեկ Տիբո Կուրտուան առաջին մարզումն է անցկացրել «սերուցքայինների» կազմում:

Share |

Լրահոս