«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում վնասվածք է ստացել:
Liverpool Echo-ն հայտնում է, որ Մանեն բաց կթողնի մոտ 3 շաբաթ:
ԱՊԼ-ի առաջիկա տուրերում գործող առաջատարի մրցակիցներն են «Ուեսթ Հեմը», «Սաութհեմփթոնը», «Նորվիչը». սենեգալցին, ըստ ամենայնի, այս հանդիպումները բաց կթողնի:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Մանեն 22 հանդիպման է մասնակցել՝ խփելով 11 գոլ: