Լիվերպուլը ջախջախել է Վեսթ Հեմին, Սաութհեմփթոնը ոչ-ոքի է խաղացել Բարնլիի հետ

18:47 12.08.2018

«Լիվերպուլը» ջախջախել է «Վեսթ Հեմին» անգլիական Պրեմիեր-լիգայի առաջին տուրի խաղում:

Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվել է տանտերերի` 4:0 հաշվով հաղթանակով:

Հաշիվը բացել է Մուհամեդ Սալահը, ով աչքի է ընկել 19-րդ րոպեին Էնդրու Ռոբերտսոնի փոխանցումից հետո:

Մինչև ընդմիջում մերսիսայդցիների առավելությունը կրկնապատկել է հարձակվող Սադիո Մանեն:

Երկրորդ կեսի մեկնարկում Մանեն դուբլ է ձևակերպել, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է հարձակվող Դանիել Սթարիջը` աչքի ընկնելով 88-րդ րոպեին:

Հատկանշական է, որ սա «Լիվերպուլի» 500-րդ հաղթանակն էր անգլիական Պրեմիեր-լիգայում:

 

ԱՊԼ-ի առաջին տուրի մեկ այլ խաղում «Սաութհեմփթոնը» ոչ-ոքի է խաղացել է «Բարնլիի» հետ: Հանդիպումը կայացել է Սաութհեմփթոնի «Սենթ-Մերիր» ստադիոնում և ավարտվել է 0:0 հաշվով:

 

Share |

Լրահոս

Loading...