Զենիթը 10 ֆուտբոլիստով հաղթեց Ռուբինին (տեսանյութ)

22:58 13.08.2018

Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում Կազանի «Ռուբինը» հյուրընկալել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Երոխինը:

72-րդ րոպեին «Զենիթի» ֆուտբոլիստ Կուզյաևը 2-րդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից:

Ամբողջ հանդիպմանը մասնակցեց հայազգի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:

Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը 3-րդ անդմեջ հաղթանակն է տանում և միանձնյա գլխավորում ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...