«Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Բավարիայում», կվերադառնա Մադրիդ։
AS-ը գրում է, որ իսպանացի պաշտպանին 2-րդ շանս է տրվելու այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Աշրաֆ Հակիմին «Ռեալ» վերադառնալու փոխարեն տեղափոխվում է «Ինտեր»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օդրիոսոլան լինելու է Դանի Կարվախալի փոխարինողը։ Կարվախալը Զինեդին Զիդանի համար անփոխարինելի ֆուտբոլիստ է պաշտպանության աջ եզրում։