Թուրինի «Յուվենթուսը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արտուրի ծառայություններով։
Goal.com-ը տեղեկացնում է, որ կողմերի միջև բանակցությունները տապալման վտանգի տակ են։ Այսպես, կատալոնական ակումբը գործարքի արդյունքում ցանկանում է ստանալ Միրալեմ Պյանիչին ու հավելյալ գումար, մինչդեռ «բիանկոներիները» համաձայն չեն գումարի վճարմանը։
Այս պատճառով կողմերի միջև բանակցությունները տապալման վտանգի առաջ են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պյանիչը համաձայնություն է տվել «Բարսելոնա» տեղափոխվելու համար։