Լևոն Վահրադյանը դիմավորել է ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներին

11:15 15.08.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հայրենիք վերադարձած ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանին, Լև Սարգսյանին, ինչպես նաև Հայաստանի ջրացատկի հավաքականի մյուս անդամներ Ազատ Հարությունյանին և Վարտան Բայանդուրյանին:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարը շնորհավորել է մարզիկներին և հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանին մարզական ձեռքբերման կապակցությամբ և հորդորել շարունակել ամենօրյա մարզումները՝ մարզական ավելի բարձր տիտղոսների արժանանալու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ից 12-ը Էդինբուրգում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում հայ ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Մարզիկներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, նախարարության աշխատակիցներ, մարզասերներ:

Share |

Լրահոս

Loading...