Մաքքաբիի մարզիչ. Հավատում եմ՝ իմ ֆուտբոլիստները կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է

15:06 16.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում այսօր կայանալու է «Մաքքաբի Թել Ավիվ»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը:

«Մաքքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը նշել է, որ Երևանում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքիից հետո իր սաներն այսօր փորձելու են սխալների ուղղում կատարել.

«Առաջին հանդիպումից հետո մենք քննարկում ենք անցկացրել և առանձնացրել ենք այն ամենը, ինչը մեզ մոտ չէր ստացվում:

Վերջին օրերին աշխատել ենք այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Ես դրական եմ տրամադրված: Հավատում եմ իմ ֆուտբոլիստներին և կարծում եմ՝ նրանք կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- Իվիչի խոսքը փոխանցում է «Մաքքաբիի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ «Մաքքաբի Թել Ավիվ»-«Փյունիկ» հանդիպումը մեկնարկելու է 21:30-ին:

Share |

Լրահոս

Loading...