Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումը չփրկեցին Արսենալին պարտությունից (տեսանյութ)

22:23 18.08.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում լոնդոնյան դերբի էր՝ «Չելսի»-«Արսենալ»:

Համառ և գոլառատ խաղում հաղթեցին տանտերերը 3:2 հաշվով:

Հանդիպման 20-րդ րոպեին «Չելսին» արդեն հաղթում էր 2:0 հաշվով: Նախ՝ 9-րդ րոպեին Պեդրոն բացել էր հաշիվը, իսկ 20-րդ րոպեին այն կրկնապատկել էր Մորատան:

Խաղի 37-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ հաշվենկատ գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը:

4 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո Իվոբին հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսի միակ և իր թիմի համար հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց Մարկոս Ալոնսոն:

Ունայ Էմերիի գլխավորած թիմը 2-րդ անընդմեջ պարտությունն է կրում:

Տեսանյութը՝ այստեղ:

Share |

Լրահոս